12 07 2023

Տղե՛րք, մի՛ սեղմեք այդ ստախոսի (դավաճանի) ձեռքը. «Արարատի» նախկին ֆուտբոլիստի կոչը` մարզիկներին

Տղե՛րք, մի՛ սեղմեք այդ ստախոսի (դավաճանի) ձեռքը. «Արարատի» նախկին ֆուտբոլիստի կոչը` մարզիկներին

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյաny կոչ է ուղղել մարզիկներին․

«Հուլիսի 11-ին մեծ շուքով բացվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիան։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոց (ակադեմիա) Հայաստանում պետք է գործեր շատ վաղուց, քանզի նա այն լեգենդն է, ում պարտավոր ենք մեծարել ազգովի՝ անկախ որևէ քաղաքական կամ այլ նախասիրությունից։ Ակադեմիայի բացմանը ներկա էին, հիրավի, լեգենդար մարզիկներ, բազմաթիվ պաշտոնյաներ, տարբեր ոլորտներում աչքի ընկնող անհատներ, կառավարության անդամներ։ Արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նողկալի էր նրան տեսնել մեր լեգենդար մարզիկների ֆոնին, չգիտեմ պատահաբար էր ստացվել, թե հատուկ գրված սցենարով, որ դավաճանը, որն ատում է մեր ազգի հերոսներին, լուսանկարվի Ռոբերտ Աբաջյանի նկարով մարզաշապիկով պատվո պատվանդանին իր չեմպիոնությունը տոնող Արթուր Ալեքսանյանի և բազմաթիվ ռինգերում, անկախ բնակության վայրից, իր հայրենիքի եռագույնով ներկայացող ու դրա գերակայությունը ցուցադրող Վիկ Դարչինյանի ֆոնին, լեգիտիմացնելով իր բերած ավերն ու արյունը։

Իմ սիրելի և հարգելի եղբայր մարզիկներ, ազգադավ, հայրենիքի տարածքներն աճուրդի հանած, մինչև կոկորդը հայ երիտասարդների արյան մեջ թաթախված, մեզ վիշտ ու կորուստներ պատճառած անձին դավաճանին արժանի վերաբերմունք արտահայտելու փոխարեն, դուք կանգնում եք նրա կողքին, սեղմում եք նրա ձեռքը՝ կիսելով նրա բոլոր չարագործությունների պատասխանատվությունը։

Արթու՛ր, Վի՛կ, երբևէ մտքիս ծայրով անգամ չի անցել կասկածել ձեր, և ձեզ պես շատերի, որոնք նույնպես մասնակցում էին այդ արարողությանը, բարձր հայրենասիրության, արժանապատվության, ազգանվիրության վրա, բայց ինպե՞ս կարելի է դրա նմանի կողքը կանգնել, ինչպե՞ս կարելի է լուռ ֆիզիկական ներկայությամբ հավանություն տալ դավաճանությանն ու հայրենիքի կործանմանը, ո՞վ կարող է ջնջել մեր պատմության էջերում ոսկե տառերով  գրված ձեր անունները, եթե չկանգնեք այդ նողկալի դավաճանի կողքը։

Կուզենամ խոսքս ավարտել հայտնի ֆիլմի մոտիվներով.

Տղե՛րք, մի սեղմեք այդ ստախոսի (դավաճանի) ձեռքը....

Հովհաննես Պողոսյան

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ